ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Արտակ Հակոբի Բարսեղյան

Ծնվել է 1967 թվականին՝ Արարատի մարզի Վեդի քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Արարատի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

 

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետև` նախարարի օգնական։

 

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

 

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

 

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

 

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: