ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ

Առնոլդ Սամվելի Վարդանյան

Ծնվել է 1995 թվականին, ք.Երևանում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2015 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

 

2016 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր (գործողությունը կասեցված է)։

 

2017 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

 

2018 թվականին ավարտել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ և Լատվիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպված՝ Ռիգայի իրավունքի դպրոցի` «Եվրոպական իրավունք և տնտեսություն» միջազգային կրթական ծրագիրը Լատվիայում, ուսումնական այցեր կատարել Եվրոպական միություն կառույցներ՝ տեղակայված Բրյուսելում, Լյուքսեմբուրգում և Ֆրանկֆուրտում։

 

2020 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան։

 

2020 թվականին Երևանի պետական համալսարանի թիվ 001 մասնագիտական խորհրդում «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների տեսական և գործնական հիմնահարցերը ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ ԺԲ.00.04 մասնագիտությամբ ատենախոսության պաշտպանության հիման վրա շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

 

2021 թվականին մրցույթային հիմունքներով շնորհվել է Միացյալ Թագավորության կառավարության «Չիվնինգ» կրթաթոշակ (Կրթաթոշակը շնորհվում է ամբողջ աշխարհի ավելի քան 60.000 դիմորդների 2-3%-ին՝ հիմնվելով առաջնորդության և հաղորդակցության հմտությունների, ուսումնական նպատակների և մասնագիտական գործունեության տեսլականի գնահատման վրա)։

 

2022 թվականին նշված կրթաթոշակով ավարտել է Միացյալ Թագավորության Էդինբուրգի համալսարանի «Մարդու իրավունքներ» մագիստրոսական ծրագիրը։ Մագիստրոսական ատենախոսության թեման ունեցել է «COVID-19-ը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը» վերտառությունը, որի գերազանց գնահատման հիման վրա 2022 թվականի նոյեմբերի 25-ին շնորհվել է իրավունքի մագիստրոսի աստիճան։

 

2022 թվականին առկա/հեռակա ձևավաչափով կարճաժամկետ դասընթացներ է անցել Վիեննայի հակակոռուպցիոն ակադեմիայում (կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային գործիքների մասին), Լոնդոնի թագավորական քոլեջում (իրավաբանական ծրագրավորման մասին)։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2015 թվականին աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունում` որպես «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի իրավախորհրդատու։


2015-2016 թվականներին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ներառվել է ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ վերլուծություն իրականացնող աշխատանքային խմբում` որպես փորձագետ։


2015-2016 թվականներին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ներառվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբում` որպես փորձագետ։


2016-2017 թվականներին աշխատել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։


2017-2018 թվականներին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանում` որպես դատավորի ավագ օգնական։


2019 թվականին հանդիսացել է «Սոցիալական տեխնոլոգիաների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված` «Կոռուպցիոն ռիսկերն անձանց կալանավորման իրավակիրառ պրակտիկայում և օրենսդրական խոչընդոտների բարելավման հիմնահարցերը» ծրագրի փորձագետ։


2019-2022 թվականներին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի փորձագետ, իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ (2021 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը՝ որպես Մեծ Բրիտանիա գործուղված փորձագետ)։


2020-2021 թվականներին համատեղությամբ աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամում»` որպես ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը լրամշակող փորձագետ։


2022 թվականի սեպտեմբերի 13-ից Բարձագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի որոշմամբ նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետի պաշտոնակատար։


2022 թվականից համատեղությամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Բարձրագույն դատարանների ցանցում։


2018 թվականից համատեղությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս է։


2020 թվականից համատեղությամբ ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս է։


2021 թվականին համատեղությամբ դասավանդել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում։
 

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մասնակցել է մեկ տասնյակից ավելի գիտաժողովների ու հանդես եկել քրեական դատավարության և մարդու իրավունքների պաշտպանության արդի հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցներով։ 2022 թվականին Լոնդոնի համալսարանում անցկացված կոնֆերանսի շրջանակներում հանդես է եկել «Ալգորիթմների կառավարումն և մարդու իրավունքները» թեմայով զեկուցմամբ։


Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ գիտական հոդվածների, մեկ մենագրության։


Բրիտանական «SCRIPTed» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է՝ բժշկական իրավունքի հարցերով տպագրվող գիտական հոդվածների մասով։


Բրիտանական «Արդարություն» հասարակական կազմակերպության անդամ է։


Շոտլանդիայի «Մարդու իրավունքների կոնսորցիում» հասարակական կազմակերպության անդամ է։


Էդինբուրգի Սահմանադրական իրավունքի կենտրոնի անդամ է։


«Հայաստանի իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։


«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ է։


ՀՀ փաստաբանների պալատի անդամ է։


2020 թվականից որպես իրավաբան-գիտնական հանդիսացել է քննիչների, դատախազների և դատավորների թեկնածուների գնահատման հանձնաժողովների անդամ։


Ունի ՀՀ դատական ծառայության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։


Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց) և անգլերեն (գերազանց) լեզուների:
 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: