Արման Յուրիկի Մկրտումյան

Ծնվել է 1960 թվականին՝ Երևան քաղաքում:

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես բաժնի պետ:

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ և պաշտոնավարել մինչև 2018 թվականը:

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

2014 թվականին պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով:

Իրավաբանական գիտությունների դոկտոր է:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: