1997 թվականից ի վեր, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի և «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով, հրատարակվում է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն ունեցող պարբերականներից «Դատական իշխանություն» ամսագիրն առաջինն էր, որն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության դատական պրակտիկային:
2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։
«Դատական իշխանություն» ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ՝ տարեկան առնվազն չորս անգամ: Ամսագրում հրատարակվում են ինչպես իրավաբան-գիտնականների, այնպես էլ պրակտիկ իրավաբանների գիտական հոդվածները։ «Դատական իշխանություն» ամսագիրն այն եզակի ամսագրերից է, որում Հայաստանի Հանրապետության դատավորներն իրենց գիտական հրապարակումներով անդրադառնում են իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին: Ամսագրում պարբերաբար ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախադեպային որոշումները, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկայի միասնականությունն ապահովելու համար:
ԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Արման ՄԿՐՏՈՒՄՅԱՆ – ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Լիլիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արման ԴԻԼԱՆՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Երվանդ ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ – ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վաստակավոր
իրավաբան
Ռուզաննա ՀԱԿՈԲՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի ժամանակավոր
պաշտոնակատար
Լիանա ՀԱԿՈԲՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Համլետ ԱՍԱՏՐՅԱՆ - ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ
Սերժիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր
իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ելիզավետա ԴԱՆԻԵԼՅԱՆ – ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր,
իրավաբանական գիտությունների թեկնածու
Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Գոռ ԹՈՐՈՍՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Արշակ ՎԱՐԴԱՆՅԱՆ – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական
գիտությունների թեկնածու
Կարեն ԶԱՐԻԿՅԱՆ – ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների
թեկնածու
Սերգեյ ԱՌԱՔԵԼՅԱՆ – ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական
գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահե ԵՆԳԻԲԱՐՅԱՆ – ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի
պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ,
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2018 թվականից առ այսօր ամսագրի գլխավոր խմբագիրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն է։
«Դատական իշխանություն» պարբերականը լույս է տեսնում տարեկան առնվազն վեց անգամ:
Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:
«Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.
- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),
- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը, հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,
- տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,
- հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,
- հիմնական տառաչափը՝ 12,
- միջտողային հեռավորությունը՝ 1.5,
- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,
- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,
- մերժված հոդվածը չի վերադարձվում,
- հոդվածը տրամադրել էլեկտրոնային և տպագիր եղանակով:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: