“JUDICIAL POWER” SCIENTIFIC-METHODOLOGICAL JOURNAL

«Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը հրատարակվում է Միության ստեղծման առաջին իսկ օրերից՝ 1997 թվականից: 2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։ 2018 թվականից ամսագրի գլխավոր խմբագիրը ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն է։ Ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Արման Մկրտումյանն է:

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

Խորհրդի անդամներն են՝

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լիլիթ Թադևոսյանը (010-51-17-11, l.z.tadevosyan@gmail.com),

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Դիլանյանը (011-58-81-81(164), dilarmedu@yahoo.com),

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը (010-58-81-81 (176), yervandkhundkaryan@yandex.ru),

ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը (010-51-17-04, RuzannaHakobyann@gmail.com),

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը (010-51-15-11, hamletasatryan@rambler.ru),

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերժիկ Ավետիսյանը (010-51-17-20, avetisyanserj@mail.ru)

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ելիզավետա Դանիելյանը (010-51-17-55, judgedanielyan@gmail.com),

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Նորա Կարապետյանը (010-44-84-08 (311), norakarapetyan@mail.ru),

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գոռ Թորոսյանը (010-44-84-08 (341), TGor1@yandex.ru),

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արշակ Վարդանյանը (010-44-84-94(108), avardanyan1976@gmail.com),

ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Կարեն Զարիկյանը (010-44-71-45, karenzarikyan@gmail.com),

ՀՀ վարչական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիանա Հակոբյանը (010-44-71-21(260), liana_court@mail.ru),

ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանը (060-46-00-87, rector@justiceacademy.am),

ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանը (010-56-99-79, vahe777@yahoo.com),

ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը (060-71-02-44(12-44)):

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ

«Դատական իշխանություն» պարբերականը լույս է տեսնում տարեկան առնվազն վեց անգամ:

Հոդվածը տպագրության է ընդունվում միայն գրավոր կարծիքի կամ երաշխավորության առկայության դեպքում:

 

 

«Դատական իշխանություն» պարբերականում տպագրության ներկայացվող հոդվածների տեխնիկական պահանջները.

- հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով),

- հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը, հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը,

- տեքստի լուսանցքները. վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ,

- հայերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,

- անգլերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,

- ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ GHEA Grapalat,

- հիմնական տառաչափը՝ 12,

- միջտողային հեռավորությունը՝ 1.5,

- հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը (թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը,

- հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր,

- մերժված հոդվածը չի վերադարձվում,

- հոդվածը տրամադրել էլեկտրոնային և տպագիր եղանակով:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".