Հենրիկ Մուրադխանի Դանիելյան

Ծնվել է 1940 թվականի նոյեմբերի 7-ին՝ Սևան քաղաքում:

1957 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը, աշխատանքի է անցել Սևանի «Հայձուկ» տրեստում՝ որպես մեքենավար:

1960-1963 թվականներին աշխատել է «Սևան» թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող, բաժնի վարիչ:

1963-1965 թվականներին եղել է ՀԼԿԵՄ Սևանի շրջկոմի առաջին քարտուղարը:

1965-1969 թվականներին աշխատել է «Սևան» թերթի պատասխանատու քարտուղար:

1961 թվականին ընդունվել և 1967 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը:

1969 թվականին Հ․Դանիելյանն ընտրվել է Սևանի շրջանի դատավոր:

1977 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ:

1998 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ և պաշտոնավարել մինչև 2005 թվականը:

2005 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ:

Հ․Դանիելյանին շնորհվել է «Որակավորման բարձրագույն դասի դատավոր»-ի կոչում:

2003 թվականին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի կոչում:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: