ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Արթուր Վլադիմիրի Պողոսյան
Ծնվել է 1964 թվականին՝ Կիրովաբադ քաղաքում։
1992 թվականին ավարտել է Ուկրաինայի Ներքին գործերի ակադեմիան։
1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Գերագույն խորհուրդում՝ որպես գլխավոր փորձագետ։
1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես խորհրդատու։
1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։
2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: