ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար

Ֆիլիպ Ղազարի Ղազարյան

Ծնվել է 1997 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

2014 թվականին ավարտել է Երևանի «Ինտելեկտուս» ավագ դպրոցը։

 

2019 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը՝ շնորհվել է «Իրավագիտության» բակալավրի աստիճան։

 

2021 թվականին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը՝ շնորհվել է «Իրավագիտության» մագիստրոսի աստիճան։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

2016 թվականի մարտի 22-ից մինչև 2017 թվականի մարտի 24-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատավորի գործավարի պարտականությունները կատարող։

 

2017 թվականի մարտի 24-ից մինչև 2018 թվականի հունվարի 25-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ դատական նիստերի քարտուղար, որից հետո շարունակել է աշխատել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատական նիստերի քարտուղար մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը։

 

2019 թվականի դեկտեմբերի 19-ից մինչև 2020 թվականի փետրվարի 19-ը աշխատել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավորի գործավար։

 

2020 թվականի փետրվարի 19-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 25-ը աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ դատավորի օգնական։

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանով՝ մինչ օրս աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

2017 թվականի օգոստոսի 3-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան։

 

2020 թվականի փետրվարի 7-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան։

 

2020 թվականի փետրվարի 18-ին շնորհվել է Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

 

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

 

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: