ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան

Ծնվել է 1973 թ. Երևան քաղաքում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՔՅԻՆ ՓՈՐՁ

1993-1996 թթ. աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես գործավար:

1996-1999 թթ, աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես նիստերի քարտուղար:

1999թ. մարտից մինչև 2007 թ. օգոստոսը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ:

1999-2008թթ. աշխատել է ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնում` որպես իրավախորհրդատու:

2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:

2009-2010 թթ. աշխատել է «Քեյ Փարթնրզ» ՓԲԸ-ում` որպես իրավաբան:

2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում` որպես իրավաբան:

2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, հետագայում պաշտոնավարել է որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2023 թվականի մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2011 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: