ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Սամվել Վլադիմիրի Օհանյան

Ծնվել է 1959 թվականին՝ Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանի դատախազի ստաժոր-օգնական:

 

1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՍՍՀ Դատախազության տրանսպորտի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ, ապա՝ որպես քննիչ։

 

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատախազի օգնական։

 

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

 

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

 

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

 

2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 Վճռաբեկ դատարանի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 2023 թվականի հուլիսի 6– ի հրամանագրով շնորհվել է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: