ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ Հատոր XIII
Լույս է տեսել ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ 2019 թվականի որոշումների ընտրանին։ Այն ուղղված է բարձրագույն դատական ատյանի նախադեպային նշանակություն ունեցող որոշումների բովանդակության մասին հանրային իրազեկմանն ու մատչելության ապահովմանը՝ ինչպես մասնագիտական, այնպես էլ ոչ մասնագիտական հանրության շրջանակներում՝ նպաստելով կանխատեսելի արդարադատության երաշխավորմանն ու նոր հորիզոններ բացելով իրավագիտության զարգացման համար։
Ընտրանու տպագրությունն իրականացվել է «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» կառուցակարգի ֆինանսավորմամբ:
Ընտրանին հասանելի է հետևյալ հղմամբ՝
https://court.am/hy/case-decision/192
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: