08.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (IRZ) ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

  2026 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկունին և գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին։

  Ողջունելով հյուրերին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն անդրադարձ կատարեց Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հետ փոխգործակցության հիմնական ուղղություններին, այդ թվում՝ հակակոռուպցիոն արդարադատության ոլորտում և ընդգծեց այն շարունակաբար ամրապնդելու կարևորությունը։ Նա նշեց, որ Վճռաբեկ դատարանի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի արդյունավետ համագործակցության փորձը ամուր հիմք է հանդիսանում դրա հետագա զարգացման համար:

  Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկունին շնորհակալություն հայտնեց հանդիպման հնարավորության համար և բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հետ համագործակցությունը, ընդգծեց այն շարունակաբար ամրապնդելու և խորացնելու պատրաստակամությունը:

  Հանդիպման շրջանակներում քննարկվել ու նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարները ու հիմնական ուղղությունները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: