04.02.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱԹԻԱՍ ԳԻՅՈՄԱՐԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատական տարվա բացման կապակցությամբ, ՄԻԵԴ նախագահ Մաթիաս Գիյոմարի հրավերով Ստրասբուրգ քաղաք երկօրյա աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել ՄԻԵԴ նախագահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։

  Հանդիպման շրջանակներում երկուստեք ընդգծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի միջև մի շարք ուղղություններով, այդ թվում՝ բարձր դատարանների ցանցի շրջանակներում, արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովման և կայուն երկխոսության ամրապնդման կարևորությունը։

 Այցի շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է «Լրատվամիջոցների բազմակարծությունը և ժողովրդավարական գործընթացների պաշտպանությունը մարտահրավերներով լի ժամանակներում» բարձր մակարդակի համաժողովի աշխատանքներին։

 Այցի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարտա Կարտաբիայի և Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյի հետ։

 Հանդիպումների ընթացքում քննարկվել են փոխգործակցության խորացման հեռանկարներն ու հիմնական ուղղությունները, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: