ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ մեր պետության համար առանցքային նշանակության տոնի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունը ոչ միայն մեր երկրի Հիմնական օրենքն է, այլև մեր պետության գաղափարական հենքն ու արժեհամակարգը, մեր պետության անցած ուղու ամփոփումն ու ապագայի տեսլականը։ Այն սահմանում է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները, այլև դրանց իրականացման երաշխիքները, պետական մարմինների համակարգն ու գործունեության շրջանակները՝ ձևավորելով փոխադարձ պատասխանատվության և վստահության միջավայր։
Սահմանադրության օրը հիշեցնում է մեզ այն հիմքերի մասին, որոնց վրա կառուցված է մեր պետությունը՝ իրավունքի գերակայություն, արդարություն, մարդու իրավունքների ու արժանապատվության պաշտպանություն։
Ամեն տարի այս օրը հնարավորություն է վերահաստատելու մեր հանձնառությունը՝ հավատարիմ մնալ սահմանադրական սկզբունքներին և ժողովրդավարական արժեքներին, ամրապնդել օրինականությունն ու զարգացնել իրավական պետությունը՝ հիմնված արդարության, հավասարության և ազգային համերաշխության վրա։
Կրկին շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթում եմ մեր երկրին կայուն խաղաղություն ու զարգացում, բարեկեցություն և հետևողական առաջընթաց սահմանադրական արժեքների ամրապնդման ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման և ժողովրդի բարօրության։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: