ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ցանկանում եմ 2025 թվականը բոլորիս համար ընթանա խաղաղության, համերաշխության ու լավատեսության մթնոլորտում:
Թող նոր տարին նշանավորվի մեր երկրի պետականության ամրապնդման ու հզորացման աննախադեպ առաջընթացով, շարունակական ձեռքբերումներով,
մարտահրավերները հաղթահարեու վճռականությամբ, նոր հնարավորություններով ու գաղափարներով, յուրաքանչյուրիս ընտանիքի բարօրությամբ և երջանկությամբ:
Հարգանքով,
Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ դատարանի նախագահ
ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: