27.09.2023

ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐԸ

  Հրատարակվել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ 2021 թվականի որոշումների (հատոր 13) (մանրամասն տե՛ս) և ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի որոշումների (հատոր 15) (մանրամասն տե՛ս) ընտրանիները, որոնցում մշակվել են իրավակիրառ պրակտիկայում ծագող հիմնահարցերի լուծման, նյութական և դատավարական իրավունքի նորմերի մեկնաբանության առանցքային չափորոշիչներ։

 Ընտրանիների տպագրությունն իրականացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: