ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԷԹԻԿԱ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ
Բրազիլի Դաշնային Հանրապետության Բրազիլիայի Ազգային Բարձր դատարանում (STJ) 2026 թվականի հունիսի 1-2-ն անցկացվել է «Իրավունքի գերակայություն և դատական էթիկա» խորագրով միջազգային կոնգրեսը, որին մասնակցել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Գևորգ Գյոզալյանը։
Կոնգրեսը նվիրված է եղել իրավունքի գերակայության ամրապնդմանը և դատական էթիկայի բարձր չափանիշների սահմանմանը։ Դրա շրջանակներում ուսումնասիրվել են իրավունքի գերակայության, դատական էթիկայի փոխկապակցվածության, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների (արհեստական բանականության) հնարավոր օգտագործման հնարավորություններն արդարադատության ոլորտում։
Կոնգրեսի ընթացքում դատավոր Գևորգ Գյոզալյանը հանդես է եկել զեկույցով՝ «Շահերի բախման կանխարգելման, դատավորի անաչառության ապահովման և ինքնաբացարկի կիրառման չափանիշները» թեմայով։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: