ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎԱԾ ՄԻԵԴ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ՝ «ՈՒՂԵՆԻՇԱՅԻՆ ԳՈՐԾ» (KEY CASE)
2021 թվականի հունվարի 27-ին Հովհաննես Նեգուսի Մովսիսյանի և Արմեն Ռազմիկի Արսենյանի վերաբերյալ թիվ ԱՎԴ/0009/01/18 գործով Վճռաբեկ դատարանը խորհրդատվական կարծիք ստանալու համար դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: 2022 թվականի ապրիլի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ըստ էության խոշտանգման բնույթի արարք համարվող հանցանքի քրեական հետապնդման, դատապարտման և պատժի նկատմամբ վաղեմության ժամկետի կիրառելիության վերաբերյալ» համար P16-2021-001 խորհրդատվական կարծիքը, որը ընդգրկվել է ՄԻԵԴ իրավախորհրդատուի կողմից առաջարկված և Բյուրոյի կողմից հաստատված՝ 2022 թվականի «Ուղենիշային գործերի» (Key cases) ցանկում:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: