22.02.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՆՈՒՅՆ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ՆՈՒՅՆ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆՈՒՅՆ ԴԻՄՈՒՄՈՎ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԿՐԿԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/0994/04/21 սնանկության գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով անձին սնանկ ճանաչելու մասին դիմումը մերժված լինելու պայմաններում նույն անձի կողմից նույն պարտապանին սնանկ ճանաչելու մասին նույն դիմումով Սնանկության դատարան կրկին դիմելու իրավական հնարավորությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով կրկին ներկայացված հարկադրված սնանկության դիմումի շրջանակներում պարզվում է, որ թեկուզև դիմումը կրկին ներկայացվել է նույն անձի կողմից, նույն անձին սնանկ ճանաչելու մասին պահանջով, և նախկինում ներկայացված դիմումը մերժվել է սնանկության հիմքերի ակնհայտ չլինելու պատճառաբանությամբ, սակայն սնանկության հիմքերի առկայությունն արդեն ակնհայտ է դարձել, այսինքն՝ կրկին ներկայացված դիմումում փոխվել (փոփոխվել) են փաստական հանգամանքներն ու (կամ) դիմումի իրավական հիմքը, և հաստատվում է, որ անձը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ու սնանկ ճանաչելու մասին վճռի կայացման պահին վերը նշված կետանցը շարունակվում է, ապա այս դեպքում բացակայում է ինչպես նույն անձի կողմից նույն անձի դեմ դիմում ներկայացնելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ մասում նշված արգելքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված՝ գործի վարույթը կարճելու հիմքը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: