ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՄԲ ՎԵՐՍՏԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻՆ
Վճռաբեկ դատարանը, թիվ ՍԴ3/0005/11/21, ՍԴ3/0006/11/21 որոշմամբ, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, կրկին անդրադարձել է զինվորական ծառայության զորակոչված անձի մահվան դեպքում կյանքի իրավունքի խախտման կապակցությամբ իրականացվող քննության արդյունավետության գնահատման չափանիշներին։
Վերստին ընդգծելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված՝ կյանքի իրավունքի առաջնային և հիմնարար բնույթը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արձանագրել է, որ պետության իրավասության ներքո գտնվող, այդ թվում՝ զինվորական ծառայության զորակոչված անձի մահվան դեպքում քննություն իրականացնող մարմինները պետք է գործեն արագ և արդյունավետ, կատարեն մանրամասն քննություն, ձեռնարկեն հնարավոր և անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անձի մահվան պատճառները պարզելու համար՝ միաժամանակ ձեռնպահ մնալով մահվան հանգամանքների վերաբերյալ հապճեպ կամ չհիմնավորված վերջնական գնահատականներ տալուց: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ պետության վերահսկողության ներքո գտնվող անձանց մահվան դեպքերով վերը նշված պահանջներին համապատասխանող քննությունը միայն կարող է համարվել արդյունավետ և համահունչ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային բաղադրիչին:
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ` https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/3135
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: