15.06.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՈՐՊԵՍ ԳՈՐԾԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԻՄՔԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

      ՀՀ Վճաբեկ դատարանը, հիմք ընդունելով Գրիգոր Ոսկերչյանն ընդդեմ Հայաստանի գործով ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը, Գրիգոր Ոսկերչյանի գործով 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ԵԿԴ/0044/01/09 որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը ևս հիմք է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու համար։

    Միևնույն ժամանակ, անդրադառնալով վերանայման արդյունքում գործերի վերաբացման հարցին Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Կառավարության միակողմանի հայտարարության հիման վրա գանգատը գործերի ցուցակից հանելու մասին Եվրոպական դատարանի որոշումը չպետք է միանշանակ կերպով դիտարկվի որպես գործերի վերաբացման անվերապահ հիմք։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ներպետական դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործով կայացված վերջնական դատական ակտի բեկանումը restitutio in integrum ապահովելու լավագույն միջոցն է։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: