07.11.2023

ПРЕДСЕДАТЕЛЬ КАССАЦИОННОГО СУДА РА ПРИНЯЛА СОДОКЛАДЧИКОВ МОНИТОРИНГОВОГО КОМИТЕТА ПАРЛАМЕНТСКОЙ АССАМБЛЕИ СОВЕТА ЕВРОПЫ ПО ВОПРОСАМ АРМЕНИИ

  2023 թվականի նոյեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում հյուրընկալվել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին:

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, ողջունելով պատվիրակության անդամներին,  նշել է, որ Վճռաբեկ դատարանը, կարևորելով Եվրոպայի խորհրդի առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ապահովման, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և եվրոպական չափանիշների համապատասխանեցման գործում, բարձր է գնահատում Եվրոպայի Խորհրդի հետ ձևավորված սերտ և համընդգրկուն փոխգործակցությունն ու մեր երկրում ընթացող դատաիրավական բարեփոխումների գործընթացին Եվրոպայի Խորհրդի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ամրապնդման հիմնախնդրին, ինչպես նաև դատական բարեփոխումների շրջանակներում Վճռաբեկ դատարանում կատարված կառուցվածքային փոփոխություններին: Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ հանրային վստահության ամրապնդումը Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է, իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի ստեղծումը նպատակ է հետապնդում ամբողջացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ դատական համակարգը՝ վճռաբեկության մակարդակով ևս ապահովելով կոռուպցիոն բնույթի գործերի մասնագիտացված վերանայում և երաշխավորել միասնական կոնսոլիդացված մոտեցում՝ կոռուպցիայի դեմ հետևողական ու արդյունավետ պայքար ծավալելու համար, ինչը մեր պետության առաջնահերթություններից է:

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.