ПРЕДСЕДАТЕЛЬ КАССАЦИОННОГО СУДА РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ ЛИЛИТ ТАДЕВОСЯН ПРИНЯЛА УЧАСТИЕ В ФОРУМЕ СУДЕЙ, ОРГАНИЗОВАННОМ ВСЕМИРНОЙ ОРГАНИЗАЦИЕЙ ИНТЕЛЛЕКТУАЛЬНОЙ СОБСТВЕННОСТИ
Հոկտեմբերի 14-15-ը Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կողմից Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կազմակերպված՝ Մտավոր սեփականության դատավորների 2026 թվականի ֆորումին (WIPO Intellectual Property Judges Forum)։
Ֆորումի շրջանակներում քննարկվել են մտավոր սեփականության պաշտպանությանը, դատական վարույթներում արհեստական բանականության կիրառման հիմնախնդիրներին և մտավոր սեփականության իրավունքի զարգացման գործում բարձրագույն դատական ատյանների դերակատարությանը նվիրված հարցեր։
Այցի ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ։
Այցի շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Տաթևիկ Սուջյանը հանդիպում են ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի խորհրդական-զեկուցող և Միասնական արտոնագրային դատարանի դատավոր Մելանի Բեսոյի, Փարիզի առաջին ատյանի դատարանի երրորդ պալատի երրորդ բաժանմունքի նախագահ Ժան-Քրիստոֆ Գայեի և նույն դատարանի դատավոր Մալիկ Շապյուի հետ, որի ընթացքում քննարկվել են դատական երկխոսության և կրթական համագործակցության զարգացման հեռանկարները։
2026 թվականի հոկտեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանի նախագահը մասնակցել է Արդարադատության ակադեմիայի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։
Ֆորումին և հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաև Հայաստանի Հանրապետության մի շարք դատավորներ՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը (ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը, նույն դատարանի դատավորներ Գրիգորի Վարդանյանը, Անի Աթանեսյանը և Աննա Շիլաջյանը, Սնանկության դատարանի դատավոր Ինգա Բարսեղյանը։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.