16.11.2023

КАССАЦИОННЫЙ СУД СФОРМУЛИРОВАЛА ПРЕЦЕДЕНТНУЮ ПОЗИЦИЮ ПО ВОПРОСУ ПРИВЛЕЧЕНИЯ ЗАСТРОЙЩИКА К АДМИНИСТРАТИВНОЙ ОТВЕТСТВЕННОСТИ В СЛУЧАЕ НЕ ЗАВЕРШЕНИЯ СТРОИТЕЛЬСТВА В СРОКИ, УСТАНОВЛЕННЫЕ РАЗРЕШЕНИЕМ НА СТРОИТЕЛЬСТВО

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/8418/05/19 վարչական գործով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե արդյո՞ք շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝  շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը:

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է հետևյալ պայմանների միաժամանակյա առայությունը՝

- կառուցապատողը շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում չի ավարտել կառուցապատումը,

- շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացրել է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ,

-  գրավոր նախազգուշացումից հետո շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու պահանջը կառուցապատողը չի կատարել։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անձը  Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել ինքնին շինարարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու փաստի ուժով: Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետում կառուցապատումը չավարտելու դեպքում կառուցապատողին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154․1-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պարտադիր նախապայման է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու վերաբերյալ՝ շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից կառուցապատողին տրված նախազգուշացումը։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases/1933

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.