КАССАЦИОННЫЙ СУД СФОРМУЛИРОВАЛ ПОЗИЦИЮ КАСАТЕЛЬНО ПООЩРИТЕЛЬНОЙ НОРМЫ, ПРЕДУСМАТРИВАЮЩЕЙ ОСВОБОЖДЕНИЕ ОТ УГОЛОВНОЙ ОТВЕТСТВЕННОСТИ В СВЯЗИ СО СДАЧЕЙ ОРУЖИЯ
Միշա Մուրադյանի վերաբերյալ գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերանայել և զարգացրել է զենքը կամովին հանձնելու վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով որ եթե նախկինում գործող իրավակարգավորումների պայմաններում անձն ազատվում էր քրեական պատասխանատվությունից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածում նշված առարկաները կամովին հանձնելու դեպքում, ապա գործող իրավակարգավորումների դեպքում անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածում նշված առարկաները հանձնի մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը։
Այլ կերպ՝ նոր իրավակարգավորումների պայմաններում քննարկվող խրախուսական նորմի կիրառման տեսանկյունից, օրենսդիրն այսուհետ կարևորում է օբյեկտիվ իրականությունում տեղի ունեցող հանգամանքները (իրավասու մարմինների կողմից նշված առարկաների գտնվելու վայրի մասին իմանալը)՝ այլևս էական նշանակություն չտալով զենքը կամավորաբար հանձնելու վերաբերյալ հանցանք կատարած անձի սուբյեկտիվ ընկալմանը (այդ պահին իրեն բացահայտելու իրական սպառնալիքի բացակայությունը գիտակցելուն)։ Նման պայմաններում, կիրառելով նյութական նորմի տառացի մեկնաբանման կանոնը, այլևս էական նշանակություն չունի նաև զենքի գործադրմամբ որևէ արարք կատարած լինելու փաստը, եթե զենքը հանձնելու պահին իրավասու մարմինները դրա գտնվելու վայրի մասին դեռևս տեղեկություն չունեն։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը սույն որոշման շրջանակներում վերանայել և զարգացրել է նաև քրեական օրենքին հետադարձ ուժ տալու պայմանների վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ եթե կատարված փոփոխությունների արդյունքում քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվությունից ազատում նախատեսող նորմի կիրառման շրջանակներն ընդլայնվում են, այդ թվում՝ քրեական պատասխանատվությունից ազատելու հայեցողական նորմը դիտարկվում է որպես իմպերատիվ, ինչպես նաև նախատեսվում է քրեական պատասխանատվությունից անվերապահ կերպով ազատում նախատեսող նոր նորմ, ապա վերոնշյալ փոփոխությանը, որպես ըստ էության պատիժը մեղմացնող օրենսդրության, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով պետք է հետադարձ ուժ տրվի։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե օրենսդիրը եզրափակիչ դատավարական ակտի բացակայության պայմաններում երաշխավորել է պատիժը մեղմացնող քրեական օրենսդրությանը հետադարձ ուժ տալու հնարավորությունը՝ առանց որևէ բացառության, ապա վերոնշյալն առավել ևս պետք է կիրառելի լինի՝ իր բովանդակությամբ և ծավալով ավելի լայն և համընդգրկուն երևույթի՝ քրեական պատասխանատվությունից ազատելու նկատմամբ։
Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2192
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.