ПРЕДСЕДАТЕЛЬ АНТИКООРПЦИОННОЙ ПАЛАТЫ КАССАЦИОННОГО СУДА ПРИНЯЛ РУКОВОДИТЕЛЯ ОТДЕЛА ПРОГРАММ ГЕРМАНСКОГО ФОНДА МЕЖДУНАРОДНОГО ПРАВОВОГО СОТРУДНИЧЕСТВА (IRZ) В ЮГО-ВОСТОЧНОЙ ЕВРОПЕ II И НА ЮЖНОМ КАВКАЗЕ
2023 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, պալատի դատավորներ՝ Արման Կուրեխյանը, Լիզա Գրիգորյանը, Արտակ Կրկյաշարյանը, ինչպես նաև Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ), Հարավարևելյան Եվրոպայի II և Հարավային Կովկասի ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, կարևորել է Հայաստանում արդարադատության և իրավական ոլորտի բարեփոխումներին Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Նշել է հիմնադրամի և Վճռաբեկ դատարանի համագործակցության կարևորության մասին և հույս հայտնել, որ այդ համագործակցությունն արդյունավետ կլինի նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հետ՝ նպաստելով հակակոռուպցիոն գործերով արդարադատության արդյունավետության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ընդգծվել են այն ուղղությունները, որտեղ օգտակար կլինի Հակակոռուպցիոն պալատի հետ համատեղ ծրագրերի իրականացումը, միջազգային այդ թվում գերմանական փորձի ուսումնասիրությունը։
Կողմերը վերահաստատելով համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու հետագա համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը՝ փոխադարձ համաձայնություն են ձեռք բերել 2024 թվականի ընթացքում համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ։
Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.