14.07.2025

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ՝ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ1/0029/18/23 որոշմամբ, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, արձանագրել է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթը կարճելու մասին որոշումն իր առաջացրած իրավական հետևանքներով հավասարազոր է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշմանը, որի բողոքարկման հնարավորությունը, ի տարբերություն վարույթը կարճելու մասին որոշման, ուղղակիորեն նախատեսված է քրեադատավարական օրենքով:

  Վճռաբեկ դատարանը գտել է, որ բողոքի ըստ էության քննությունը բացառելու հանգամանքով պայմանավորված՝ վարույթը կարճելու մասին որոշումը խոչընդոտում է դատական պաշտպանության իրավունքի իրացմանը, սակայն օրենսդիրն այդ որոշման՝ հատուկ վերանայման կարգով բողոքարկման ուղղակի հնարավորություն չի նախատեսել՝ ոչ իրավաչափորեն սահմանափակելով անձի՝ դատական պատպանության մատչելիության համատեքստում վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելու հիմքերի առկայության կամ բացակայության հարցը դատական կարգով բողոքարկելու իրավունքը, ինչն անհամատեղելի է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների հետ:

 

Որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ՝  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/criminal-case/2938

Разработка веб-сайта Кассационного Суда Республики Армения была осуществлeна при поддержке программы Совета Европы "Поддержка реформы уголовного правосудия и гармонизация применения европейских стандартов в Армении", софинансируемой Европейским союзом и Советом Европы. Содержание и точки зрения, представленные на веб-сайте Конституционного Суда Республики Армения, ни при каких обстоятельствах не могут рассматриваться как официальные точки зрения Европейского Союза и Совета Европы.