ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
Նաիրա Գևորգի Հովսեփյան
Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1988 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ արտադրությունից կտրված «Հայաստանի պետության և իրավունքի պատմության» մասնագիտությամբ ասպիրանտուրայում։
1991– 2007 թվականները դասավանդել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։
1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2022 թվականի հուլիսի 27–ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ԲԴԽ անդամ։
2023թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ Նախագահի՝ թիվ ՆՀ-342-Ա հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: