ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր

Սերգեյ Գուրգենի Մեղրյան

Ծնվել է 1976 թվականի փետրվարի 9-ին:

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

1998 թ.-ից     հանդիսանում է ՀՀ իրավաբանների միության անդամ։

2015 թ.-ից     հանդիսացել է ՀՀ փաստաբանական պալատի անդամ։

2005-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ։

2015-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ գիտական խորհրդի անդամ։

2013 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից շնորհվել է «Ոսկե հուշամեդալ»՝ կրթության և գիտության ոլորտում ներդրված մեծագույն ավանդի համար:

60-ից ավելի մենագրություններ, դասագրքեր, ուսումնական և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, գիտական հոդվածներ։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1992-1997 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլ­տետում /Գերազանցության դիպլոմ/:

1997-2000 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1998-2000 թթ. ԵՊՀ ասպիրանտուրայիում ուսմանը զուգահեռ դասավանդել է քաղաքացիական իրավունքի ամբիոնում։

1999-2004 թթ. հանդիսացել է ԵՊՀ ուսանողական իրավաբանական խորհրդատվության (իրավաբանական կլինիկայի) դասախոս-կորդինատոր։

2000-2006 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասիստենտ:

2006-2007 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ:

2007-2018 թթ. հանդիսացել է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ:

2002-2007 թթ. հանդիսացել է «Գրանդ Քենդի» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ իրավաբանական բաժնի պետ (համատեղությամբ):

2002-2007 թթ. հանդիսացել է «Հայ Հրուշակ» ԲԲԸ իրավաբան (համատեղությամբ):

2003-2004 թթ. հանդիսացել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի ռեկտոր (համատեղությամբ):

2014-2018 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գնահատման հանձնաժողովի գիտնական-անդամ (համատեղությամբ)։

2016-2018 թթ. մասնակցել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի մշակմանը և համակարգել է Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբի գործունեությունը։

2016-2018 թթ. մասնակցել է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի հայեցակարգի, իսկ ապա նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի նախագծի մշակմանը և համակարգել Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից ձևավորված համապատասխան աշխատանքային խմբերի գործունեությունը։

2015-2019 թթ. պարբերաբար դասավանդել է «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» ՊՈԱԿ-ում, ՀՀ փաստաբանական դպրոցում, ՀՀ արդարադատության ակադեմիայում։

2018-2019 թթ. հանդիսացել է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ։

2018 թ. առ այսօր հանդիսանում է ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ։

2020 – 2023 թթ. հանդիսացել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող:

ՀՀ Նախագահի՝ 2023 թվականի մայիսի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: