15.03.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱԼԱՏԸ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ «ՕՐԵՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՍՏԵՂԾՎԱԾ ԴԱՏԱՐԱՆ» ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՊԱՀԱՆՋԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

 Դավիթ Հակոբջանյանի վերաբերյալ գործով 2023 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԴ/0077/06/20 որոշմամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչներից «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» վերաբերյալ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո արձանագրել է, որ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի գաղափարի համատեքստում դատարանի օրինական կազմը ենթադրում է դրա ձևավորման համար ներպետական իրավական հիմքերի առկայություն, որոնք կբացառեն գործադիր իշխանության մարմնի միջամտությունը դատարանի կազմավորմանը և մյուս կողմից՝ չեն նախատեսի դատական իշխանության մարմինների անսահմանափակ հայեցողությունը խնդրի կարգավորման հարցում՝ ընդգծելով, որ վերջին պահանջը բավարարող ներպետական օրենքի առկայության դեպքում, դրա ոչ թե ցանկացած, այլ միայն դատարանի անկախությունը կասկածի տակ դնող ակնհայտ և կոպիտ խախտումը կարող է հանգեցնել օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության կոնվենցիոն պահանջի անտեսմանը։

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: