28.11.2023

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅՑԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԵՎ ՀԻՄՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԻՍ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ԵԴ/30092/02/20 քաղաքացիական, գործով Հրանտ Պապյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադառնալով հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննության իրավական հնարավորության հարցին, այն դեպքում, երբ դրանից հետո ներկայացվել է հայցի առարկայի և հիմքի փոփոխություն թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ եթե առկա է սահմանված ժամկետում ներկայացված և´ հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի  փոփոխություն թույլատրելու միջնորդություն, և´ հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն, ապա դատարանները, բոլոր դեպքերում, նախ պետք լուծեն հայցի հիմքի ու (կամ) առարկայի կամ դրանցից յուրաքանչյուրի  փոփոխություն թույլատրելու հարցը՝ ապահովելով հայցվորի տնօրինչականության սկզբունքի իրագործումը, և հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու կամ մերժելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո նոր միայն լուծեն հայցային վաղեմություն կիրառելու մասին հարցը, եթե վերը նշված փոփոխությունը թույլատրելուց հետո ևս պատասխանողը պնդի այդ միջնորդությունը։ Ընդ որում, տվյալ դեպքում էական չէ, թե վերը նշված միջնորդություններից ժամանակագրական առումով որն է ներկայացվել ավելի վաղ։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/2210

 

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: