Hovhannes Gerasim Manukyan

Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Գյումրիում։

1989 թվականին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1993 թվականի մայիսի 17-ին ընդունվել է աշխատանքի ՀՀ Գերագույն Խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում։

1995 թվականին ընդգրկվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում։

1995 թվականի հոկտեմբերի 10-ից աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում` որպես առաջատար մասնագետ։

1996 թվականի մայիսի 23-ին նշխանակվել է ՀՀ արդարադատության նախարարության կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետի պաշտոնում, իսկ նույն ամսվա 29-ին համատեղության կարգով զբաղեցրել է ՀՀ Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի առաջատար մասնագետի պաշտոնը, որտեղ աշխատել է մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը։

1997 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով Հ.Մանուկյանին շնորհվել է Արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, իսկ 1998 թվականի դեկտեմբերի 30-ին՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:

1998 թվականին ներգրավվել է ՀՀ Նախագահին առընթեր Սահմանադրության փոփոխություններ նախապատրաստող հանձնաժողովի կազմում։

1999 թվականի հունվարի 12-ին, ՀՀ Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Հ.Մանուկյանը նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահ:

2005 թվականի հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ և պաշտոնավարել մինչև 2008 թվականը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".