Judge of the Criminal Chamber of the RA Court of Cassation

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1991 թվականին ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը գերազանցությամբ, 1996 թվականին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ԵՊՀ-ի գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։

 

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է դատական կարգադրիչ։

 

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

 

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է կատարման բաժնի ավագ տեսուչ։

 

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատում՝ որպես դատավորի օգնական։

 

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

 

2003 թվականից մինչև 2025 թվականի սեպտեմբեր ամիսը  աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

 

2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է բանակում։

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".