05.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՏՆՕՐԵՆԻՆ

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, 2025 թվականի մայիսի 26-ին, ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյին և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանին:

  Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը և հակակոռուպցիոն պալատի նախագահ Արթուր Դավթյանը:

  Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահն իր խոսքում նշեց, որ Վճռաբեկ դատարանը բարձր է գնահատում համագործակցությունն ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ ընդգծելով, որ միջազգային դատարանի կողմից ձևավորած նախադեպային իրավունքը կարևոր դեր է կատարում հայրենական իրավունքի զարգացման գործում՝ նպաստելով ազգային իրավական համակարգում միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը։

  Վճռաբեկ դատարանի նախագահ Լ․Թադևոսյանը նաև նշեց, որ Վճռաբեկ դատարանը, պայմանավորված իրեն վերապահված բացառիկ սահմանադրական առաքելությամբ, կարևոր դերակատարություն ունի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների հնարավոր խախտումները կանխարգելելու հարցում:

  Վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծեց, որ եվրոպական կոնվենցիոն համակարգի արդյունավետությունը մեծապես կախված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետությունից՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության կողմից մեծ ջանքեր են գործադրվել ինչպես օրենսդրական փոփոխությունների, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով Եվրոպական դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

  Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քլեր Օվեյը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ կարևորում և բարձր է գնահատում ՀՀ Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջև ձևավորված կայուն ու համընդգրկուն փոխգործակցությունը և Վճռաբեկ դատարանի դերը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների կատարման գործընթացում։

  Հանդիպման ընթացքում կարևորվեց արդյունավետ համագործակցությունը ընդլայնելու նպատակով համատեղ ծրագրերի իրագործումը, քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".