ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
2026 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանը։
Ողջունելով դեսպանին՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն ընդգծել է ձևավորված գործընկերային հարաբերությունների կարևորությունը և վերահաստատել Վճռաբեկ դատարանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը բոլոր փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։
Հանդիպման ընթացքում Վճռաբեկ դատարանի նախագահը հատկապես ընդգծել է Նիդերլանդների Թագավորության գործընկերների հետ ունեցած հանդիպումների արդյունավետությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումն ու մասնագիտական երկխոսությունը նշանակալի ներդրում ունեն դատական համակարգի շարունակական զարգացման և արդարադատության արդյունավետության բարձրացման գործում։
Դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն իր հերթին բարձր է գնահատել ձևավորված համագործակցային մթնոլորտը և հայտնել Նիդերլանդների Թագավորության պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը և կյանքի կոչելու նոր նախաձեռնություններ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկա ծրագրերի իրականացման մանրամասները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".