ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Սույն թվականի փետրվարի 11-ին, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչներ՝ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարման» ծրագրի ավագ պատասխանատու Գայանե Հովհաննիսյանը և «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորելով ու բարձր գնահատելով Վճռաբեկ դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված արդյունավետ ու վստահելի փոխգործակցությունը, ընդգծվել է, որ համատեղ հետևողական ջանքերով իրականացված ծրագրերն ու միջոցառումները եղել են թիրախային՝ առանցքային նշանակություն ունեցող մի շարք ոլորտներում նպաստելով միջազգային առաջադեմ չափանիշների արդյունավետ կենսագործմանը։
Հանդիպման շրջանակներում քննարկվել ու նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարները։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".