02.03.2023

JUDGES OF THE ANTI-CORRUPTION CHAMBER OF THE RA COURT OF CASSATION MET WITH EXPERTS INVOLVED BY THE GOVERNMENT OF THE UNITED KINGDOM

  2023 թվականի մարտի 2-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում տեղի է ունեցել հանդիպում ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության համագործակցության ամրապնդման շուրջ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի պաշտոնակատար Լիպարիտ Մելիքջանյանը, հակակոռուպցիոն պալատի դատավորներ Սերգեյ Չիչոյանը, Կարեն Բիշարյանը, Արտակ Կրկյաշարյանը և Միացյալ Թագավորության կառավարության կողմից ներգրավված փորձագետներ Դանիել Էրիկ Սթոուն Սայֆերն ու Լիմ Թոմսոնը։

Քննարկվել են ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի ուժեղացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ուղիները։

Հանդիպման ընթացքում, երկուստեք ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության  կառավարությունների դիրքորոշումը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու հարցում և կարևորելով այդ ոլորտում միջազգային չափորոշիչների կիրառման փորձը, պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ փորձի փոխանակումն ամրապնդելու շուրջ։ Միաժամանակ, քննարկվել և առաջարկվել են ապագայում փոխգործակցության նոր ուղիներ` վերահաստատելով համատեղ ծրագրերի իրագործման կարևորությունն ու հետագա համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամությունը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".