ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, 2025 թվականի ապրիլի 15-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահն իր ողջույնի խոսքում շնորհավորեց դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթեց՝ երկու երկրների համագործակցության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։
ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը կարևորում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատական ատյանների հետ համագործակցությունն ու փորձի փոխանակումը և ընդգծեց, որ վերջին տարիներին Իտալիայի Հանրապետության Վճռաբեկ դատարանի հետ փոխգործակցության կայուն պլատֆորմ է ձևավորվել։ Համագործակցության շրջանակներում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Վճռաբեկ դատարանների նախագահների գլխավորած պատվիրակությունների փոխադարձ այցերը, որոնք երկուստեք օգտակար են եղել՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ երկու երկրների բարձրագույն դատական ատյանների միջև հետագա փոխգործակցության հեռանկարները նախանշելու առումով։ Այցերի շրջանակներում քննարկվել են Իտալիայի՝ որպես Եվրոպական միության անդամ պետության արդարադատության մարմինների առաջավոր փորձը, ինչպես նաև երկու երկրների՝ կոռուպցիայի դեմ պայքարի ձեռքբերումները։
Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև համագործակցության արդյունքները՝ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում և որպես կարևոր ուղղություն նշել երկու երկրների բարձրագույն դատական ատյանների միջև ձևավորված փոխգործակցությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".