05.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

  Հարգելի՛ հայրենակիցներ,

  Շնորհավորում եմ մեր երկրի համար հիմնարար նշանակություն ունեցող փաստաթղթի, Հայաստանի Հանրապետության մայր օրենքի՝ Սահմանադրության ընդունման 30-ամյակի կապակցությամբ։

  Յուրաքանչյուր տարի այս օրն առիթ է վերաարժևորելու Սահմանադրության դերն ու  նշանակությունը մեր պետության կյանքում, վերահաստատելու մեր շարունակական հանձնառությունը՝ պահպանել համամարդկային, ժողովրդավարական արժեքները, հավատարմությունը հանդեպ սահմանադրորեն ամրագրված սկզբունքներն ու գաղափարները, որոնք յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավական պետության հարատևման, օրինականության ու իրավակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության ապահովման երաշխիքներն են:

  Այս օրը նաև հնարավորություն է վերահաստատելու Սահմանադրի արժեհամակարգն ու հավաքական կամքը. մեր երկրում բարձրագույն արժեքը՝ մարդն է, նրա անօտարելի արժանապատվությունը՝ իրավունքների և ազատությունների անբաժանելի հիմքը, իսկ նրա հիմնական իրավունքների հանդեպ հարգանքն ու պաշտպանությունը՝ հանրային իշխանության կրողներին ուղղված հրամայականը: 

  Կրկին շնորհավորելով մեր պետության ամենաառանցքային տոներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն և հաստատակամություն՝ սահմանադրական արժեքների ամրապնդման ճանապարհին: 

 

 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".