ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՌԵԿՏՈՐ Է ԸՆՏՐՎԵԼ ՏԱԹԵՎԻԿ ՍՈՒՋՅԱՆԸ
ՀՀ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի՝ 2026 թվականի մայիսի 22-ի որոշմամբ, ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տաթևիկ Հովհաննեսի Սուջյանն ընտրվել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտորի պաշտոնում։
Տաթևիկ Սուջյանն ավելի քան 10 տարի աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ զբաղեցնելով դատավորի օգնականի, իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի, ապա՝ գլխավոր մասնագետի պաշտոնները։
Պրակտիկ աշխատանքին զուգահեռ Տ․Սուջյանը զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, դասավանդում է ԵՊՀ-ում, հեղինակ և համահեղինակ է 2 մենագրությունների, 2 դասագրքերի և մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։
Տ․Սուջյանը հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի իրավաբան-գիտնական անդամ, ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ է։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".