20.02.2023

LILIT TADEVOSYAN, THE PRESIDENT OF THE RA COURT OF CASSATION PRESIDED OVER THE FIRST SESSION OF THE PRESIDENTS’ COUNCIL OF THE SUPREME COURTS OF THE CIS PARTICIPATING STATES

2023 թվականի փետրվարի 20-ին տեսակապի միջոցով կայացել է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի կազմակերպչական անդրանիկ նիստը։

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների գերագույն (բարձրագույն) դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) նախագահությունը ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը: Խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ Խորհրդի քարտուղարության ղեկավար՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Ֆիլիպ Ղազարյանը։

Նիստին մասնակցել են ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Համլետ Ասատրյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն պալատների նախագահների պաշտոնակատարներ Գոռ Հակոբյանը, Ռուզաննա Հակոբյանը և Լիպարիտ Մելիքջանյանը, ինչպես նաև ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

Կարևորելով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում նման կառույցի ստեղծումը, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը համոզմունք է հայտնել, որ այն կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների դատական մարմինների փոխգործակցության կազմակերպմանն ու համակարգմանը։ Առավել դյուրին պայմաններ կստեղծվեն ԱՊՀ շրջանակներում ընդունված՝ իրավական համագործակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և այլ ակտերի իրագործման, ԱՊՀ անդամ պետությունների դատական մարմինների միջև փոխադարձ իրավական օգնության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնման, ԱՊՀ անդամ պետությունների տարածքում դատարանների որոշումների կատարումը ապահովելու գործում ջանքերի միավորման, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների դատարանների միջև տեղեկատվության ու փորձի կանոնավոր փոխանակման համար:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".