09.11.2023

THE ADMINISTRATIVE CHAMBER OF THE COURT OF CASSATION OF RA HAS FORMULATED THE PRECEDENT POSITION CONCERNING THE CRITERIA FOR SUSPENDING THE EXECUTION OF THE ADMINISTRATIVE ACT

  ՀՀ Վճռաբեկ դատարանը, թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով Հ. Մովսեսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում, անդրադարձել է այն հարցադրմանը, թե իրավասու է արդյո՞ք ՀՀ վարչական դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի հիմքով վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս վարչական ակտի կասեցման անհրաժեշտությունը գնահատել նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով չնախատեսված չափանիշների կիրառմամբ։

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է և, օրինականության սկզբունքին համահունչ` այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որևէ այլ չափանիշով։ Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին լիազորել է վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը քննարկելու շրջանակներում կասեցման անհրաժեշտությունը գնահատել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սպառիչ կերպով սահմանված չափանիշներին համապատասխան՝ բացառապես հաշվի առնելով հայցվորին պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայությունը (բացակայությունը)։ Օրենսդիրը ՀՀ վարչական դատարանին չի վերապահել լիազորություն՝ վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունն իր հայեցողությամբ գնահատել նաև այլ՝ դատավարական նորմերով չնախատեսված չափանիշի կիրառմամբ։ Ըստ այդմ՝ օրինականության սկզբունքին համապատասխան՝ ՀՀ վարչական դատարանը վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս պետք է ձեռնպահ մնա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով չնախատեսված չափանիշի կիրառմամբ վարչական ակտը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելուց։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/administrative-cases-intermediate/2171

 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".