31.10.2023

THE COURT OF CASSATION HAS FORMULATED THE PRECEDENT POSITION ON THE PROBLEM OF RIGHT ABUSE BY A LITIGANT

  Վճռաբեկ դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ ՍԴ/0060/01/19 որոշմամբ, գնահատելով դատական վիճաբանությունների փուլում պաշտպանության կողմի վարքագիծը, հանգել է այն հետևության, որ պաշտպանության կողմը կանխամտածված խոչընդոտներ է ստեղծել դատական քննությունը ձգձգելու նպատակով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պաշտպանական կողմի վարքագիծը՝ դատական վիճաբանությունների փուլում նիստին չներկայանալը, դատական նիստերը տևական ժամանակով հետաձգելու միջնորդություններ պարբերաբար  հարուցելը, այդ թվում՝ քրեական գործի նյութերը ծավալուն լինելու պատճառաբանությամբ ցուցմունք տալուն պատրաստվելու համար, այն դեպքում, երբ պաշտպանական կողմը նախաքննության ավարտից ի վեր ծանոթ է եղել քրեական գործի ողջ նյութերին, ակնհայտորեն վկայում է պաշտպանական կողմի` ցուցմունք տալու իրավունքից օգտվելու պատրվակով դատական նիստերն անհարկի ձգձգելու, դրանով իսկ գործի քննության ողջամիտ ժամկետները խախտելու և իրենց իրավունքներից ոչ բարեխղճորեն օգտվելու` այդպիսիք չարաշահելու մասին:

  Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներից բարեխղճորեն օգտվելու պարտականությունը ենթադրում է նաև համապատասխան դատավարական գործողությունն օրենքով սահմանված փուլում կամ ժամանակին իրականացնելու պահանջի պահպանում՝ այն բացառությամբ, որ կներկայացվեն սահմանված կարգից շեղվելու ողջամիտ և օբյեկտիվ պատճառներ։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս՝ հետևյալ հղմամբ

http://cassationcourt.am/decisions/?decision_search%5Bsearch%5D=%D5%8D%D4%B4%2F0060%2F01%2F19&decision_search%5B_token%5D=3f3ad192165e126f65531780.F4JjLHq0qOrE1NSVhjRyg-F3fbDYEkQnUWoV-zNeqPM.WtoJXyWB0Ku2kZza3GIq4YJOSNqPZA1ANxBtt3454YptxiJ7CcbukPChpw

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".