02.08.2023

THE JUDGES AND THE STAFF OF THE RA COURT OF CASSATION PARTICIPATED IN A DISCUSSION SESSION ABOUT THE ISSUES OF REOPENING OF CRIMINAL CASES FOLLOWING JUDGEMENTS OF THE EUROPEAN COURT OF HUMAN RIGHTS

 Սույն թվականի հուլիսի 27-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի և հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորները, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմը, այդ թվում՝ իրավական փորձաքննությունների ծառայությունն ու դատավորների օգնականները, մասնակցել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Քրեական գործերի վերաբացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա» խորագրով աշխատաժողովին:

  Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են միակողմանի հայտարարության և հաշտության համաձայնության (բարեկամական կարգավորման) դեպքում ՄԻԵԴ որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմները, միակողմանի հայտարարության կամ հաշտության համաձայնության դեպքում ներպետական մակարդակում գործերի վերաբացման չափանիշները, ներպետական վարույթը վերսկսելու պահանջի և ՄԻԵԿ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածով նախատեսված՝ կրկին անգամ չդատվելու իրավունքի միջև հնարավոր հակասությունները, ինչպես նաև վճռի առկայության պայմաններում վարույթի վերաբացման հնարավորության հիմնախնդիրները՝ ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված՝ նախաքննության ընթացքում թույլ տրված խախտումների դեպքում:

 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".