07.03.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻՑ ԲԽՈՂ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԱԿԻ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՎԻՃԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանը, թիվ ՍնԴ/0066/04/21 սնանկության գործով ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում անդրադառնալով վարչական ակտից բխող՝ օրենքով սահմանված հարկեր վճարելու պարտավորությունը վիճելի համարելու իրավաչափությանն այն դեպքում, երբ  քաղաքացիական դատավարության կարգով վիճարկվում է ոչ թե այդ վարչական ակտը, այլ նման պարտավորության առաջացման հիմք հանդիսացող գործարքը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով օրենքով սահմանված ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար, պարտադիր պայման է նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը, որից բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը։ Ընդ որում՝ քննարկվող հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին դիմում քննելիս արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունն ինքնին կանխորոշում է պարտապանի վճարային պարտավորության անվիճելիությունը, եթե վերջինս չի ապացուցում դրա դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".