03.04.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՕՐՅԱ ԾՐԱԳՐԻՆ

  2024 թվականի մարտի 20-21-ը ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության պետ Ժենյա Ստեփանյանը և գլխավոր մասնագետ Տաթևիկ Սուջյանը Բուլղարիայի Սահմանադրական դատարանի, Լիխտենշտեյնի Սահմանադրական դատարանի և Լեհաստանի Գերագույն վարչական դատարանի պատվիրակությունների հետ համատեղ, Ստրասբուրգ քաղաքում, մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կազմակերպված՝ Բարձրագույն դատարանների ցանցի՝ Visiting Professionals Scheme միջոցառմանը։

  Երկօրյա այցի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են տարբեր թեմաներով զեկույցներ, որոնք վերաբերում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից դատական ակտերի մշակման առաջադեմ փորձին և նորարարական լուծումներին։  Հանդիպումների ընթացքում Եվրոպական դատարանի դատավորները և քարտուղարության աշխատակիցները մասնակիցներին փոխանցել են իրենց փորձը, գիտելիքներն ու գաղափարները՝ ուրվագծելով դրանք ներպետական իրավական համակարգում ներդնելու հնարավոր ուղիները՝ ապահովելու համար ներպետական նախադեպային իրավունքի կայունությունն ու համապատասխանությունը եվրոպական չափանիշներին։ Ծրագիրը շատ արժեքավոր է եղել նաև ազգային պատվիրակությունների ներկայացուցիչների կողմից սեփական փորձի փոխանակման և համագործակցության նոր շրջանակների հաստատման տեսանկյունից։ 

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".