30.09.2026

THE COURT OF CASSATION HAS ESTABLISHED A GUIDING LEGAL POSITION ON THE APPLICATION OF LIMITATION PERIODS TO CLAIMS FOR INVALIDATION OF BIDDING PROCEEDINGS

  Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, 2026 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ ՀԿԴ/0109/02/24 որոշմամբ, անդրադարձել է սակարկություններն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետների կիրառմանը՝ նշելով, որ սակարկություններն անվավեր ճանաչելու դատարանին ներկայացվող պահանջն իր մեջ ներառում է կայացած սակարկության արդյունքում ստորագրված՝ հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրությունը, որի անվավեր ճանաչելը հանգեցնում է սակարկությունների արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության: Տվյալ դեպքում գործում է՝ «ածանցյալը հետևում է հիմնականի ճակատագրին» (accessorium sequitur principale) կանոնը, ըստ որի` սակարկությունների ընթացակարգը, դրա արդյունքներով ստորագրված արձանագրությունը (սակարկություններ) և դրա հիման վրա կնքված պայմանագիրը գտնվում են «հիմնական (արձանագրություն)-ածանցյալ (պայմանագիր)» փոխկապակցվածության մեջ: Ասվածի համատեքստում, երբ անձը դատարանին է ներկայացնում սակարկությունը (մրցույթը կամ աճուրդը) անվավեր ճանաչելու պահանջ, ապա նա, ըստ էության, վիճարկում է սակարկություններն ամփոփող արձանագրությունը, առանց որի խոսքի չի կարող գնալ ավարտուն սակարկությունների մասին, որն Օրենքի իմաստով կարող է վիճարկվել:

  Վճռաբեկ դատարանն եզրահանգել է, որ սակարկությունների անվավեր ճանաչելու՝ դատարանին ներկայացված պահանջն ըստ իր իրավական բնույթի հանդիսանում է ոչ այլ ինչ, քան գործարքի անվավերության պահանջ (արձանագրության վիճարկում, որով ճանաչվել է հաղթողը), որի դեպքում գործում է ոչ թե հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը  այլ հատուկ ժամկետը։

 

Վճռաբեկ դատարանի որոշումը տե՛ս հետևյալ հղմամբ`  https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/anticoruption-civil-cases/4170

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".