ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ՄԱՐԶԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
2025 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Վճռաբեկ դատարանում կազմակերպվել է սեմինար-քննարկում՝ մարզերի առաջին ատյանի դատարանների քրեական մասնագիտացման դատավորների օգնականների համար՝ նվիրված ՀՀ Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։
Քննարկման ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Ժենյա Ստեփանյանը, նույն ծառայության գլխավոր մասնագետներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Տաթևիկ Սուջյանը և Վարազդատ Սուքիասյանը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումների համատեքստում ներկայացրեցին քրեական իրավունքի և քրեական դատավարության արդի հիմնախնդիրները, գործնականում հաճախ հանդիպող հարցերը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված վերջին իրավական դիրքորոշումները։ Հանդիպման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերը, որոնց շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց։
Քննարկման շրջանակներում ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար Ֆիլիպ Ղազարյանն ընդգծեց նման սեմինարներ-քննարկումներ կազմակերպելու ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի նախաձեռնության կարևորությունն ու նշեց, որ այն շարունակական բնույթ է կրելու, ինչը փորձի արդյունավետ փոխանակման, գործնականում հանդիպող խնդիրների բարձրացման ու մասնագիտական քննարկումների յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում տեղեկացված լինելու ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին։
The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".