26.01.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏԻՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի հրավերով, Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հունվարի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական տարվա բացման հանդիսավոր նիստին:

  Այցի շրջանակներում, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Լ.Թադևոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցել է նաև «Սուբսիդիարության վերանայումը համատեղ պատասխանատվության ժամանակաշրջանում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել սուբսիդիարության վրա «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից 15-րդ արձանագրության ազդեցությանը, սահմանադրական վերանայմանն ու իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառմանն առնչվող հարցերը, ինչպես նաև սուբսիդիարության հիմնախնդրի վերաբերյալ ազգային դատարանների ներպետական փորձը:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի վեբկայքի ստեղծումն իրականացվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի աջակցության շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից: Սույն վեբկայքում ներկայացված բովանդակությունը և տեսակետները որևէ կերպ չեն արտահայտում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետները: