11.03.2024

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՆԱԽԱՏԵՍՈՂ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱՐԱՐՔԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ, ՏՎՅԱԼ ԴԵՊՔՈՒՄ՝ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  Վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային դիրքորոշում է ձևավորել փաստելով, որ մեղադրյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թմրամիջոցի համապատասխան չափը չի առաջացնում քրեական պատասխանատվություն և չի կարող հիմք հանդիսանալ անձին ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար՝ իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ քրեական պատասխանատվություն չնախատեսող ենթադրյալ արարքի պարագայում քրեադատավարական գործիքակազմի, տվյալ դեպքում՝ բնակարանի խուզարկության իրականացման հնարավորությունն իրավաչափ չէ:

  Բացի այդ, անդրադառնալով նախաքննության մարմնի միջնորդության մեջ առկա այն պնդմանը, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մեղադրյալի փաստացի բնակության վայրում և դրան հարող օժանդակ շինություններում կարող են պահվել ապօրինի իրացման համար նախատեսված թմրամիջոցներ, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ պնդումը հիմնավորող որևէ փաստական տվյալ նախաքննության մարմինը չի ներկայացրել դատարան, և միայն այն հանգամանքը, որ տվյալ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի և 396-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հիմք չի կարող հանդիսանալ բնակարանի խուզարկությունը թույլատրելու համար: Ուստի Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ միջնորդությանը կից ներկայացված նյութերը բավարար փաստական տվյալներ չեն պարունակում անձի բնակարանում խուզարկություն կատարելու միջնորդությունը հիմնավոր համարելու համար:

The website development of the Court of Cassation of Armenia was supported within the Project "Supporting the criminal justice reform and harmonising the application of European standards in Armenia" co-funded by the European Union and the Council of Europe. The content and views expressed on the website of the Court of Cassation of Armenia can in no way be taken to reflect the official opinion of the European Union and the Council of Europe".